Երեւանում ցրտահարությունից 48-ամյա տղամարդ է մահացել
https://parstoday.ir/hy/news/armenia-i162364-Երեւանում_ցրտահարությունից_48_ամյա_տղամարդ_է_մահացել
Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2022 14:13 Asia/Tehran
  • Երեւանում ցրտահարությունից 48-ամյա տղամարդ է մահացել

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաեբրվել։ Տղամարդը ցրտահարվել է։

 Էրեբունու ոստիկաններն ու պարեկները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ մահացածը մշտական բնակության վայր չունեցող, 48-ամյա Տիգրան Այվազյանն էր։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

NEWS.am