Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված
https://parstoday.ir/hy/news/armenia-i162534-Դավիթ_Տոնոյանը_կշարունակի_մնալ_կալանավորված
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ կշարունակեն կալանքի տակ մնալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2022 13:30 Asia/Tehran
  • Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ կշարունակեն կալանքի տակ մնալ:

Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը:

Հիշեցնենք, որ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությամբ կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում է շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

1in.am