ՀՀ զինված ուժերի համար տարածքներ նվաճելու խնդիր չենք դնելու. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i162606-ՀՀ_զինված_ուժերի_համար_տարածքներ_նվաճելու_խնդիր_չենք_դնելու._Նիկոլ_Փաշինյան
Հայաստանը պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան մարտունակ բանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2022 12:50 Asia/Tehran
  • ՀՀ զինված ուժերի համար տարածքներ նվաճելու խնդիր չենք դնելու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան մարտունակ բանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ այն ոչ թե լինելու ագրեսիվ քաղաքականության, այլ Հայաստանի, տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու օրակարգի արտահայտիչ:

«Հայաստանն արձանագրում է, որ ՀՀ զինված ուժերի համար տարածքներ նվաճելու խնդիր չենք դնելու, այլ խնդիր է դրվելու պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: Արձանագրեմ նաև, որ մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա: Շատ կարևոր է, որ խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ կարողանանք  թեթևացնել, այլ ոչ թե ծանրացնել Հայաստանի բանակի և ՀՀ զինված ուժերի դերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունը ծրագրում հստակ արձանագրել է, թե ինչ նպատակ ու խնդիր է դրել ու դնելու բարեփոխվող բանակի առաջ: Հայաստանը պետք  է ունենա պրոֆեսիոնալ բանակ: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ պետք է հասնել դրան:

armenpress.am