ՀՀ զինված ուժերը համալրվել է նոր ուղղաթիռներով
https://parstoday.ir/hy/news/armenia-i162630-ՀՀ_զինված_ուժերը_համալրվել_է_նոր_ուղղաթիռներով
ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2022 13:49 Asia/Tehran
  • ՀՀ զինված ուժերը համալրվել է նոր ուղղաթիռներով

ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ռազմական նոր ավիացիոն տեխնիկայի ընդունման կապակցությամբ հունվարի 25-ին «Էրեբունի» օդակայանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Բանակի կազմավորման տարեդարձին ընդառաջ, շնորհավորելով անձնակազմին, զորամասի հրամանատարությունը վստահություն է հայտնել, որ օդային սահմանների պաշտպանները պատրաստ են կատարել առաջադրված խնդիրները և անսասան պահել երկրի օդային դարպասները։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին են ներկայացվել ուղղաթիռների մարտավարական-տեխնիական բնութագրերն ու առանձնահատկությունները։

armeniasputnik.am