Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i162736-Ռոբերտ_Քոչարյանը_չի_առաջադրվի_նախագահի_պաշտոնում._Ագնեսա_Խամոյան
5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2022 13:13 Asia/Tehran
  • Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան

5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում:

«ԱԺ բրիֆինգների ժամանակ էլ մենք ասացինք, որ այդ հարցով քննարկումներ չենք ունեցել, որոշում էլ չենք կարող ունենալ, բայց լրատվական հնարք է, վերնագրերն այնպես գնացին, որ «Հայաստան» դաշինքը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Բայց քանի որ թեման այսպես ուռճացվեց, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում», - ասել է պատգամավորը։

aysor.am