«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը
Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկրի գրավչությունները ցուցահանդեսի հազարավոր այցելուներին և ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու համար:
Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկրի գրավչությունները ցուցահանդեսի հազարավոր այցելուներին և ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու համար․ կազմակերպվում են բազմաթիվ հանդիպումներ պետական կառույցների, մասնավոր ընկերությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, Հայաստանի կողմից պատվիրակված ներկայացուցիչները պարբերաբար հարցազրույցներ են տալիս տարբեր լրատվամիջոցների՝ ներկայացնելով մեր երկիրն ու այն ամենը, ինչ կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին ու բացել նոր համագործակցությունների դռներ. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:Վեց ամիս տևողությամբ այս մեծամասշտաբ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։ Ի թիվս այլ բազմաթիվ հնարավորությունների, որ ստեղծում է ցուցահանդեսը մասնակից պետությունների համար, սա ևս մեկ հիանալի առիթ է ավելի լայն լսարանի համար ներկայացնել ու հասանելի դարձնել Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունն ու մեր երկրի տարբեր ոլորտներում առկա կարողությունները։ Հայաստանի ազգային օրը այս համաշխարհային ցուցահանդեսում կնշվի հունվարի 30-ին, որին մասնակցելու նպատակով Դուբայ կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։
civic.am