Պետք է հասնել ԼՂ հակամարտության արդար եւ երկարաժամկետ հանգուցալուծման. Ալեն Սիմոնյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i163038-Պետք_է_հասնել_ԼՂ_հակամարտության_արդար_եւ_երկարաժամկետ_հանգուցալուծման._Ալեն_Սիմոնյան
 ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թվականի ձմեռային նստաշրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2022 16:12 Asia/Tehran
  • Պետք է հասնել ԼՂ հակամարտության արդար եւ երկարաժամկետ հանգուցալուծման. Ալեն Սիմոնյան

 ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թվականի ձմեռային նստաշրջանում:

Հունվարի 24-ին մեկնարկած նստաշրջանի աշխատանքներն անցկացվել են անմիջական մասնակցության եւ առցանց  ձեւաչափով՝ ներառելով ելույթներ, քննարկումներ եւ բանավեճեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

ՀՀ ԱԺ նախագահը, սկսելով «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» առցանց ելույթը, շնորհավորել է Վեհաժողովի նորընտիր նախագահին:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում ժողովրդավարական զարգացումների առաջընթացի դրական գնահատականը: Նա շեշտել է, որ Հայաստանն առաջնահերթ է համարում  ժողովրդավարական հաստատությունների, օրենքի գերակայության զարգացումը, մարդու իրավունքների առաջխաղացումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը:

Ալեն Սիմոնյանն ընգծել է, որ  վերջին երեք տարիներին երկու անգամ Հայաստանը վերահաստատվել  է ժողովրդավարական արժեքների հանդեպ իր հանձնառությունը՝ 2018 թվականին ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով եւ 2021 թվականին ավերիչ 44-օրյա պատերազմից հետո: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայաստանն անցել է ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վճռորոշ փորձության միջով՝ հաջողությամբ իրականացնելով 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները: