Հայ խաղաղապահները Լիբանանում մասնակցել են հանդիսավոր միջոցառման
Մարտ 22, 2022 16:14 Asia/Tehran
Հայ խաղաղապահները Լիբանանում մասնակցել են հանդիսավոր միջոցառման;
ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում մարտի 21-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, նվիրված UNIFIL (Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր) առաքելության կազմավորման 44-րդ տարեդարձին։
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, միջոցառմանը մասնակցել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի զինծառայողները։
panorama.am
Պիտակ