Կայացել է ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մարտ 29, 2022 14:20 Asia/Tehran
Թբիլիսիում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարությունը:
Նախարարները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
armenpress.am
Պիտակ