Կայացել է ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i168052-Կայացել_է_ՀՀ_և_Վրաստանի_ԱԳ_նախարարների_հանդիպումը
Թբիլիսիում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2022 14:20 Asia/Tehran
  • Կայացել է ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Թբիլիսիում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարությունը:

Նախարարները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

armenpress.am