Չին–հայկական հավերժ բարեկամություն. Լի Կեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i168710-Չին_հայկական_հավերժ_բարեկամություն._Լի_Կեցյանը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Փաշինյանին
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2022 10:39 Asia/Tehran
  • Չին–հայկական հավերժ բարեկամություն. Լի Կեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում չին-հայկական հարաբերություններում նկատվում է առողջ և կայուն զարգացման դինամիկա։ Երկու երկրների միջև անդադար խորանում է քաղաքական փոխվստահությունը, հիմնորեն առաջ է ընթանում գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, իսկ մշակութային և հումանիտար փոխանակումներն էլ ավելի սերտանում են»,– նշել է Չինաստանի վարչապետը։

Նա հայտնել է իր պատրաստակամությունը Հայաստանի հետ միասին ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, չին-հայկական բարեկամական հարաբերությունների օրակարգը հարստացնելու ՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։

«Մաղթում եմ Ձեզ աշխատանքային հաջողություններ և քաջառողջություն։ Մաղթում եմ Չինաստանին և Հայաստանին հավերժ բարեկամություն»,–եզրափակել է նա:

Այսօր, ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ ՀՀ-ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:

armeniasputnik.am