Հայաստանի վարչապետն ակնարկել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների վտանգներին
Ապրիլ 14, 2022 14:30 Asia/Tehran
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հայաստանի ԱԺ-ում ունեցած ելույթում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Թուրքիայի հետ բանակցությունների վտանգավոր հետևանքներին, ասել է.«Կարծում եմ այդ բոլորով հանդերձ, պետք է շարունակենք մեր բանակցություններն ու խորհրդակցություններն Անկարայի հետ»:
Փաշինյանը խոսքն ուղղելով պատգավորներին, բացառել է Թուրքիայի հետ հարաբերությունների արագ կարգավորման հնարավորությունը՝ ասելով. «Հարաբերությունների կարգավորման դանդաղ առաջընթացը մեծացնում է փակուղու վտանգը։ Մենք պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք Թուրքիայի հետ բանակցություններն առաջ տանելու համար»։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բանակցությունները փակուղում չհայտնվեն»,- հավելել է Փաշինյանը։
Պիտակ