Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին
https://parstoday.ir/hy/news/armenia-i170654-Էրդողանն_անդրադարձել_է_Հայաստան_Թուրքիա_հարաբերությունների_կարգավորման_գործընթացին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 27-ին փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2022 14:47 Asia/Tehran
  • Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման  գործընթացին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 27-ին փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Türkiyegazetesi-ն:

Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և որ մոտ ապագայում առևտուր էլ կիրականացվի և խնդիրները կլուծվեն։

«Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ: Հուսանք, որ սահմանները կբացվեն, և մեր հարաբերությունները կշարունակվեն»,-ասել է նա:

armenpress.am