Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման հարց օրակարգում չկա. ԱԳՆ
Մայիս 02, 2022 15:41 Asia/Tehran
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման հարց օրակարգում չկա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Ի պատասխան ԶԼՄ-֊ների հարցման, տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա»,- ասված է հայտարարության մեջ։
armenpress.am
Պիտակ