Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին․ միանգամից փախան դահլիճից․ Արթուր Հովհաննիսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i171256-Վարչապետն_ուներ_կոնկրետ_ասելիք_ընդդիմադիրներին_միանգամից_փախան_դահլիճից_Արթուր_Հովհաննիսյան
«Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին: Ընդդիմադիրները այդ փաստով պայմանավորված միանգամից փախան դահլիճից, որովհետև, ըստ էության, ընդդիմությունը ճշմարտությունից մշտապես փախել է, և սա էլ բացառություն չէ»,-ասաց Հովհաննիսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2022 14:05 Asia/Tehran
  • Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին․ միանգամից փախան դահլիճից․ Արթուր Հովհաննիսյան

«Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին: Ընդդիմադիրները այդ փաստով պայմանավորված միանգամից փախան դահլիճից, որովհետև, ըստ էության, ընդդիմությունը ճշմարտությունից մշտապես փախել է, և սա էլ բացառություն չէ»,-ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը կառավարության հետ հարցուպատասխանի օրը փախել է ճշմարտությունից, եթե ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող փողոց դուրս գալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ընդդիմադիրների կողմից ԱԺ նիստերի դահլիճը լքելուն, երբ դրանից առաջ վարչապետը հայտարարել էր, որ շատ կարևոր բացահայտում ունի: 

Իսկ թե ո՞րն էր վարչապետի ասելիքի բովանդակությունը՝ Հովհաննիսյանը նշեց, որ Փաշինյանն իր ասելիքը կասի՝ նայելով  ընդդիմադիրների աչքերին: «Երբ կգա պատեհ պահը, վարչապետը կասի իր ասելիքը՝ ընդդիմադիրների ներկայությամբ, եթե նրանք կրկին չփախչեն այդ ճշմարտությունից»,-նշեց պատգամավորը: