Կանայք պահանջում են` վարչապետն ու կինը դուրս գան
https://parstoday.ir/hy/news/armenia-i171400-Կանայք_պահանջում_են_վարչապետն_ու_կինը_դուրս_գան
Ակցիա իրականացնող կանայք Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում են, որտեղ կառավարական ամառանոցն է։ Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը` Աննա Հակոբյանը, դուրս գան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2022 12:59 Asia/Tehran
  • Կանայք պահանջում են` վարչապետն ու կինը դուրս գան

Ակցիա իրականացնող կանայք Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում են, որտեղ կառավարական ամառանոցն է։ Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը` Աննա Հակոբյանը, դուրս գան։

Նրա խոսքով` եթե պատերազմը հաղթանակով ավարտվեր, ինքը հիմա փողոցում չէր լինի, սակայն այսօր շատ ինչու-ներ կան։

Զոհվածներից մեկ ուրիշի մայրն էլ ասաց` իրենց համար հայրենիքը սկսվում է Եռաբլուրից ու Զինվորի տնից։ Նա նշեց, որ ուզում է հարց ուղղել բոլոր նրանց, ովքեր չեն միանում իրենց` որտեղի՞ց է սկսվում հայրենիքն իրենց համար։

Կանայք վանկարկում էին` «Թե վախկոտ չես, դո՛ւրս արի», և անձրևի տակ սպասում էին որևէ արձագանքի։

Նրանք որոշ ժամանակ սպասեցին, սակայն տեսնելով, որ արձագանք չկա` շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։

Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։

Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։

Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։

armeniasputnik.am