Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է. ՀՀ նախագահ
https://parstoday.ir/hy/news/armenia-i171524-Ապահով_և_անվտանգ_հայրենիք_պահելը_մեր_բոլորի_սուրբ_պարտքն_է._ՀՀ_նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2022 07:11 Asia/Tehran
  • Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։

77 տարի առաջ հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ու առաջադեմ մարդկության հետ միասին հաղթանակ տարավ ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում: Հայերս մեր արժանի ավանդը ներդրեցինք այդ պայքարում: Պատերազմ մեկնած 600 հազար հայորդիներից 300 հազարը չվերադարձան մարտի դաշտից:

Մեր ընդհանուր պարտքն է առհավետ պահել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, միաժամանակ չմոռանալով վետերաններին:

Մեր ժողովուրդը լավ գիտի խաղաղության գինը: Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է և մենք ամեն ջանք պետք է գործադրենք ամրապնդելու մեր երկրի պաշտպանունակությունը:

Կրկին շնորհավորելով այս նշանակալից օրվա՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով, մենք խոնարհվում ենք Հայրենիքի համար անօրինակ հերոսություն ցուցաբերած մեր հերոսների հիշատակի առջև, առողջություն մաղթում Մեծ հայրենականի և ղարաբաղյան պատերազմի վետերաններին:

Հավերժ փառք մեր հերոսներին, խաղաղություն մեր հայրենիքին, լավատեսություն, ստեղծարար աշխատանք և վստահություն ապագայի հանդեպ», - ասված է ուղերձում:

news.am