Արդյո՞ք Փաշինյանը պատասխանատվության կենթարկվի. պատասխանում է Քյարամյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i171538-Արդյո_ք_Փաշինյանը_պատասխանատվության_կենթարկվի._պատասխանում_է_Քյարամյանը
Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը մեկնաբանել է 44-օրյա պատերազմի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան պատասխանատվության ենթարկելու` զոհվածների ծնողների բողոքի առնչությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2022 08:06 Asia/Tehran
  • Արդյո՞ք Փաշինյանը պատասխանատվության կենթարկվի. պատասխանում է Քյարամյանը

Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը մեկնաբանել է 44-օրյա պատերազմի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան պատասխանատվության ենթարկելու` զոհվածների ծնողների բողոքի առնչությամբ։

«Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում Քյարամյանն ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեն գործն ընդունել է վարույթ, և ՔԿ գլխավոր քննչական վարչությունը այժմ ծանոթանում է նյութերին։

«Գործին ծանոթանալուն պես կսկսենք նախաքննության գործընթացը։ Հիմա ոչ մի նորություն չեմ կարող հայտնել»,- ասաց Քյարամյանը։

Քննչական կոմիտեի ղեկավարին ուղղված լրագրողի այն հարցին, թե արդյոք պատերազմի մասին հնչեցրած սկանդալային հայտարարությանները բավարար չեն վարչապետին հարցաքննության կանչելու համար, Քյարամյանը հայտարարեց, որ գործը պետք է բազմակողմանի քննվի։

Նշենք, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ կարող էր Ադրբեջանին Արցախի տարածքները հանձնել առանց ռազմական գործողությունների, սակայն հրաժարվելով դա անել, մեղավոր է դարձել հազարավոր մարդկանց մահվան մեջ։

«Որպես իրավաբան կարող եմ ասել, որ գործը պետք է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննվի։ Նախաքննության ընթացքում անհրաժեշտ է պարզել առկա բոլոր հարցերը»,- ասաց Քյարամյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 18-ին զոհված զինծառայողների ծնողները դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազություն՝ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ քրեական գործ հարուցելու և հետաքննություն սկսելու պահանջով։ Ապրիլի 25-ից նրանք պահանջում են իրենց բողոքի պատասխանը՝ բողոքի ակցիաներ անցկացնելով ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Ավելի ուշ հայտարարություն տարածվեց, որ գործը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։ Մայիսի 5-ին հայտնի դարձավ, որ նախաքննությունը կանցկացնի քննչական կոմիտեն։

armeniasputnik.am