ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i171616-ՀՀ_պաշտպանության_նախարարությունը_հերքում_է_Ադրբեջանի_ՊՆ_ի_տարածած_հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2022 07:54 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

https://www.armenpress.am/arm/news/1082782.html