Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության գործողությունների պլանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i171664-Ստորագրվել_է_Հայաստան_Հունաստան_Կիպրոս_ռազմական_համագործակցության_գործողությունների_պլանը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2022 15:53 Asia/Tehran
  • Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության գործողությունների պլանը

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը։

Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ:

Խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։

«Ստորագրված փաստաթղթերով նախատեսվում են մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։ Դրանք ներառում են մարտական պատրաստության միջոցառումներ հատուկ նշանակության ուժերի, խաղաղապահության, ռազմական բժշկության, ինժեներական և այլ ոլորտներում, փորձի փոխանակում տարբեր մասնագիտական ուղղություններով, տեղեկատվության փոխանակում և ռազմական խորհրդակցություններ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում, ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ջանքերի անհրաժեշտությունը:

Խորհրդակցությունը ներկա են եղել Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմական համագործակցության ծրագրավորման և իրականացման վարչության պետ, գնդապետ Սոկրատիս Սերվեսը, Կիպրոսի ազգային գվարդիայի ռազմավարության և քաղաքականության վարչության պետ, գնդապետ Լուկաս Հաջիկոնստանտինոսը և նրանց գլխավորած պատվիրակությունները:

armeniasputnik.am