«Նիկո՛լ, դավաճա՛ն»․ Նիդեռլանդներում ՀՀ վարչապետին բողոքի ակցիայով են դիմավորել
https://parstoday.ir/hy/news/armenia-i171704-Նիկո_լ_դավաճա_ն_Նիդեռլանդներում_ՀՀ_վարչապետին_բողոքի_ակցիայով_են_դիմավորել
Համացանցում տեսանյութեր են հայտնվել այն հյուրանոցից, որտեղ կանգ է առել հայկական պատվիրակությունը։ Ակտիվիստները կարողացել են բողոքի ակցիա անցկացնել թե՛ հյուրանոցի ներսում, թե՛ դրսում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2022 08:47 Asia/Tehran
  • «Նիկո՛լ, դավաճա՛ն»․ Նիդեռլանդներում ՀՀ վարչապետին բողոքի ակցիայով են դիմավորել

Համացանցում տեսանյութեր են հայտնվել այն հյուրանոցից, որտեղ կանգ է առել հայկական պատվիրակությունը։ Ակտիվիստները կարողացել են բողոքի ակցիա անցկացնել թե՛ հյուրանոցի ներսում, թե՛ դրսում։

Նիդեռլանդների հայ համայնքի ներկայացուցիչները պաշտոնական այցով այդ երկրում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են վիրավորանքներով և «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով։

Համացանցում տարածված կադրերում երևում է, որ նիդեռլանդական կողմի ներկայացուցիչները հյուրանոցի մոտ սպասում են Փաշինյանի և հայկական պատվիրակության ժամանմանը։ Հենց նրանք տեղ են հասնում, հավաքված ցուցարարները սկսում են վանկարկել՝ «Իսկ ո՞ւր է քո ոստիկանությունը», «Դավաճա՛ն», «Մարդասպա՛ն»։

Հայկական պատվիրակության ներկայացուցիչները մեքենայից դուրս չեն գալիս, իսկ նիդեռլանդական կողմը թիկնապահների հետ սպասում է ակցիայի ավարտին։

Մեկ այլ տեսանյութում երևում է, որ արդեն հյուրանոցի ներսում ակտիվիստները սպասում են վարչապետի ժամանմանը, և երբ նա ներս է մտնում, սկսում են գոռալ «Նիկո՛լ, դավաճա՛ն»։

Ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները թուրքական դրոշ և վարդեր էին թողել Հայաստանի դեսպանատան մոտ։ Նրանք այդպես «դիմավորել էին» Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, որը քառօրյա այցով Վաշինգտոնում էր։

Ընդդիմությունը Հայաստանի իշխանություններին մեղադրում է Արցախի հարցում դավաճանական քաղաքականության և Թուրքիայի հետ այս ֆոնին հարաբերություններ սկսելու համար։ Երևանում այս օրերին կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են ընթանում։

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն։

armeniasputnik.am