«Դիմադրության» շարժումն ավտոերթեր է կազմակերպել Երեւանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i171724-Դիմադրության_շարժումն_ավտոերթեր_է_կազմակերպել_Երեւանում
«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավտոերթեր է սկսել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2022 11:18 Asia/Tehran
  • «Դիմադրության» շարժումն ավտոերթեր է կազմակերպել Երեւանում

«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավտոերթեր է սկսել:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարեւոր հարցի գործով»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրության» շարժումը Երեւանի տարբեր հատվածներից չորս ուղղություններով անհնազանդության երթեր և ակցիաներ է իրականացրել, իսկ երեկոյան ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ամփոփիչ հանրահավաք։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

news.am