ՀՀ վարչապետ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ 30-ամյակի գագաթնաժողովին
Մայիս 12, 2022 12:04 Asia/Tehran
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր ասել է, որ մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովը՝ կազմակերպության 30-ամյակի կապակցությամբ։
«Կլինի ինչպես առաջնորդների հանդիպում, այնպես էլ՝ առանձին շփումներ աշխատանքային նախաճաշի ձեւաչափով»,- ասել է նա։
Դմիտրի Պեսկովը նշել է նաեւ, որ միջոցառման արդյունքներով լրատվամիջոցների համար հայտարարություն կանեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը եւ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
araratnews.am
Պիտակ