ՀՀ նախագահի և վարչապետի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i171922-ՀՀ_նախագահի_և_վարչապետի_ներկայությամբ_տեղի_է_ունեցել_նորանշանակ_նախարարների_երդման_արարողությունը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2022 12:26 Asia/Tehran
  • ՀՀ նախագահի և վարչապետի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը:

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի երդման արարողությունը:

Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են փոխվարչապետին ու նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:

araratnews.am