Եթե Հայաստանը ճիշտ ընթացակարգով դիմեր Ռուսաստանին, իրավիճակն այլ կլիներ. Սերժ Սարգսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i171982-Եթե_Հայաստանը_ճիշտ_ընթացակարգով_դիմեր_Ռուսաստանին_իրավիճակն_այլ_կլիներ._Սերժ_Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահը վստահեցրել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2022 08:31 Asia/Tehran
  • Եթե Հայաստանը ճիշտ ընթացակարգով դիմեր Ռուսաստանին, իրավիճակն այլ կլիներ. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը վստահեցրել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ճիշտ ընթացակարգով դիմեր Ռուսաստանին, իրավիճակն այսօր բոլորովին այլ կլիներ։ Երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները, ուղղակի Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ ուղղությամբ շարժվի և ոչ թե բանավոր ինչ-որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, պետք է պայմանագրով նախատեսված ձևերով դիմի, Ռուսաստանից օժանդակություն խնդրի, և Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները։ Ես վստահ եմ` եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով նախատեսված ձևերով դիմեր Ռուսաստանին, ապա մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»,– ասել է Սարգսյանը։

 

Արցախի հետագա ճակատագրի մասին հարցին ի պատասխան ՀՀ երրորդ նախագահն ասել է, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

https://armeniasputnik.am/20220514/ete-hajastany-tshisht-yntacakargvov-dimer-rusastanin-iravitshakn-ajl-kliner-serzh-sargsjan-42039123.html