Զորամիավորման անձնակազմը դուրս է բերվելու նախորոշված շրջաններ. անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i172200-Զորամիավորման_անձնակազմը_դուրս_է_բերվելու_նախորոշված_շրջաններ._անցկացվելու_է_հրամանատարաշտաբային_զորավարժություն
ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ մայիսի 17-21-ն անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2022 13:59 Asia/Tehran
  • Զորամիավորման անձնակազմը դուրս է բերվելու նախորոշված շրջաններ. անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն

ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ մայիսի 17-21-ն անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում N զորամիավորման զորավարժարաններից մեկում իրականացվելու է մարտական հրաձգությամբ բրիգադային մարտավարական զորավարժություն: Մարտական պատրաստականության բարձր աստիճանի պայմաններում զորամիավորման անձնակազմը դուրս է բերվելու նախորոշված շրջաններ։ Խաղարկվող մարտավարական դրվագների ընթացքում ստուգվելու են հրամանատարական կազմի՝ մարտավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։