Երևանում այս պահին փակ փողոցներ և տրանսպորտային հանգույցներ չկան. Ոստիկանություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i172264-Երևանում_այս_պահին_փակ_փողոցներ_և_տրանսպորտային_հանգույցներ_չկան._Ոստիկանություն
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Երևանում այս պահին փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2022 09:32 Asia/Tehran
  • Երևանում այս պահին փակ փողոցներ և տրանսպորտային հանգույցներ չկան. Ոստիկանություն

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Երևանում այս պահին փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:

«Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ժամը 11:30-ից դադարեցնում են մայիսի 17-ի առավոտից սկսված անհնազանդության ակցիաները, որոնց շրջանակներում մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ էին փակվել:  Նա կոչ է արել ժամը 19:00-ին լինել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հանրահավաք կանցկացնեն:

armenpress.am