Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i172296-Երևանում_համաշխարհային_առևտրի_կենտրոն_կկառուցվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոբին վան Պույենբրոքին, «ՌԵՆՇԻՆ» քաղաքաշինական ներդրումային ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանին և ընկերության տնօրեն Լևոն Կասպարովին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2022 14:24 Asia/Tehran
  • Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոբին վան Պույենբրոքին, «ՌԵՆՇԻՆ» քաղաքաշինական ներդրումային ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանին և ընկերության տնօրեն Լևոն Կասպարովին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Հանդիպմանը վարչապետին է ներկայացվել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը, որն արժանացել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հավանությանը: Մանրամասն ներկայացվել են նախագծի առավելությունները, բիզնեսի համար ստեղծվելիք պայմաններն ու հնարավորությունները»,–ասված է հաղորդագրության մեջ:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հետաքրքրված է նախագծով և առաջարկել առաջիկայում շարունակել քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ նախագծի իրականացման հնարավորությունները գնահատելու և համապատասխան գործողությունների «ճանապարհային քարտեզ» մշակելու նպատակով:

armeniasputnik.am