Երևանի մետրոն այս պահին չի աշխատում. մետրոպոլիտեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i172354-Երևանի_մետրոն_այս_պահին_չի_աշխատում._մետրոպոլիտեն
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 18, 2022 08:33 Asia/Tehran
  • Երևանի մետրոն այս պահին չի աշխատում. մետրոպոլիտեն

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Հայտնել էինք, որ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Նրանք խոչընդոտել են գնացքների բնականոն երթևեկությունը` նստելով ու կանգնելով միաժամանակ երկու ուղղություններով ընթացող գնացքների դռների միջև։

«Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։

Մետրոպոլիտենից խոստանում են` բնականոն աշխատանքին անցնելուն պես տալ լրացուցիչ ինֆորմացիա:

Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։

Հիշեցնենք` մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։ Մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

armeniasputnik.am