Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i173384-Վահագն_Խաչատուրյանը_պաշտոնական_այցով_կմեկնի_Վրաստան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2022 15:25 Asia/Tehran
  • Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանին կհյուրընկալի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։

tert.am