ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետն ընդգծել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i173570-ՀՀ_նախագահը_և_Վրաստանի_վարչապետն_ընդգծել_են_տարածաշրջանում_կայուն_խաղաղության_հաստատման_անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2022 08:19 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետն ընդգծել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է եղել պատմական ամուր հենքի վրա խարսխված միջպետական համագործակցությունը նոր ուղղություններով համալրելուն վերաբերող հարցերի։

«Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունն ու շփումների ակտիվացումը։ Ընդգծվել է հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ ի բարօրություն երկու երկների ժողովուրդների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, տարածաշրջանում ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

armenpress.am