Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Իրանից մեդալներով է վերադարձել
https://parstoday.ir/hy/news/armenia-i174674-Հայաստանի_ազատ_ոճի_ըմբշամարտի_հավաքականը_Իրանից_մեդալներով_է_վերադարձել
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Թախթիի գավաթ» միջազգային հեղինակավոր մրցաշարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2022 14:54 Asia/Tehran
  • Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Իրանից մեդալներով է վերադարձել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Թախթիի գավաթ» միջազգային հեղինակավոր մրցաշարում:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Չեմպիոնի կոչումը նվաճել է 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը ծնկի վիրահատությունից 6 ամիս անց առաջին անգամ էր մրցաշարի մասնակցում: Եզրափակիչ գոտեմարտում Թևանյանը մրցել է իրանցի ըմբիշի հետ և 4-3 հաշվով հաղթանակ տարել: Ի դեպ, «Թախթիի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանն ազատ ոճայինների պայքարում վերջին անգամ չեմպիոն ունեցել էր 1995 թվականին՝ ի դեմս Արա Գևորգյանի:

Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի փոխչեմպիոնի կոչումն ու արծաթե մեդալը նվաճել է Արման Անդրեասյանը (70 կգ), իսկ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Իրանի թիմին: