ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i175762-ԿԽՄԿ_ի_ներկայացուցիչներն_այցելել_են_Ադրբեջանում_պահվող_հայ_գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2022 12:16 Asia/Tehran
  • ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Հունիսին կայացած տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները օգնել են Ադրբեջանում պահվող անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել ընտանիքների հետ», - ասաց նա։

Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:

ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն, գերիների իրական թիվը 119 է։

armeniasputnik.am