«Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման». Հակոբ Արշակյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i182370-Վստահելի_ապացույցներ_կան_որ_Ադրբեջանը_պատրաստվում_է_նոր_հարձակման_._Հակոբ_Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2022 14:17 Asia/Tehran
  • «Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման». Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Ճապոնիայի դեսպանը տեղեկացրել է, որ կփոխանցի Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ փոխնախագահի ներկայացրած տեղեկությունները:Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիան և Հայաստանն ունեն գործընկերային ջերմ հարաբերություններ, սակայն համագործակցության չիրացված զգալի ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել:

Նրա խոսքով՝ ժամանակն է ակտիվացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում: Երկուստեք կարևորվել է նաև հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի՝ Ճապոնիա կատարվելիք այցի առնչությամբ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։

armeniasputnik.am