Կհանդիպեն ՀՀ և ԼՂ նախկին նախագահներն ու կաթողիկոսները. «Հրապարակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i182408-Կհանդիպեն_ՀՀ_և_ԼՂ_նախկին_նախագահներն_ու_կաթողիկոսները._Հրապարակ
Առաջիկա օրերին 3+2+2 ֆորմատով նոր հանդիպում է տեղի ունենալու, որին մասնակցելու են ՀՀ և ԼՂ նախկին նախագահներն ու երկու կաթողիկոսները։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 20, 2022 07:56 Asia/Tehran
  • Կհանդիպեն ՀՀ և ԼՂ նախկին նախագահներն ու կաթողիկոսները. «Հրապարակ»

Առաջիկա օրերին 3+2+2 ֆորմատով նոր հանդիպում է տեղի ունենալու, որին մասնակցելու են ՀՀ և ԼՂ նախկին նախագահներն ու երկու կաթողիկոսները։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Սեպտեմբերի 14-ին ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել հրապարակային առաջարկությամբ, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների համահավաք` քննարկելու իրավիճակից դուրս գալու ելքերը:

«Հրապարակը» հիշեցնում է նաև, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վեհափառի հանդիպման մասին հայտարարությունից հետո Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով հասկացնում էր, որ հիշյալ հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ։ Սաղաթելյանն ասել էր` նման հանդիպումները ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն, գուցե նաև միակ ելքն են: Ուստի շարունակելու է ջանք չխնայել այդ ուղղությամբ։

Նախատեսվում է, որ այս հանդիպումից հետո հանդես կգան հայտարարությամբ` սթափության կոչ անելով իշխանություններին։