Վայոց ձորի մարզ Է այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը
https://parstoday.ir/hy/news/armenia-i182706-Վայոց_ձորի_մարզ_Է_այցելել_ՄԱԿ_ի_հայաստանյան_գրասենյակի_թիմը
Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Վայոց ձորի մարզ այցելած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2022 13:11 Asia/Tehran
  • Վայոց ձորի մարզ Է այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը

Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Վայոց ձորի մարզ այցելած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։

Թիմի կազմում են եղել ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայասանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը, Գլոբալ հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը, նաև Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ժիհան Թաուլիան ու ՀՀ-ում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներ, տեխնիկական թիմի անդամներ։

Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի տարբեր կառույցների հայաստանյան ղեկավարների հետ քննարկվել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խաղաղ բնակչության իրավունքներին, խոցելի խմբերի պաշտպանվածությանը ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր:

Խոսվել է կրթական գործընթացի կազմակերպման, այլ համայնքներ տեղափոխվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության ու այլ խնդիրների մասին։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հանդիպման ավարտին նշել է, որ մարզում կիրականացվեն աջակցության տարբեր ծրագրեր։

araratnews.am