Հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական միջոցներով. ՌԴ դեսպանատունը` 44-օրյա պատերազմի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i182934-Հարցերը_պետք_է_լուծվեն_դիվանագիտական_միջոցներով._ՌԴ_դեսպանատունը_44_օրյա_պատերազմի_մասին
ՀՀ–ում ՌԴ դեսպնատունը 2020թ–ի 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով ցավակցական ուղերձ է հղել` նշելով, որ հայ ժողովրդի հետ միասին սգում են զոհվածների համար, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, ապաքինում և առողջություն մաղթում տուժածներին և վիրավորներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2022 15:44 Asia/Tehran
  • Հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական միջոցներով. ՌԴ դեսպանատունը` 44-օրյա պատերազմի մասին

ՀՀ–ում ՌԴ դեսպնատունը 2020թ–ի 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով ցավակցական ուղերձ է հղել` նշելով, որ հայ ժողովրդի հետ միասին սգում են զոհվածների համար, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, ապաքինում և առողջություն մաղթում տուժածներին և վիրավորներին։

«Ռուսաստանը ձեռնարկել է և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար՝ աջակցելու առկա խնդիրների լուծումներ գտնելուն, որոնք կապահովեն կայուն խաղաղություն և անվտանգություն Հարավային Կովկասի տարածաշրջանում»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը համոզմունք է հայտնել, որ բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով` հիմնված եռակողմ պայմանավորվածությունների վրա։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

armeniasputnik.am