Ծաղկաձորում մեկնարկեց «ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը
https://parstoday.ir/hy/news/armenia-i183310-Ծաղկաձորում_մեկնարկեց_ՉեսսՄուդ_Օփեն_շախմատի_միջազգային_մրցաշարը
Ծաղկաձորում երեկ մեկնարկել է «ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը կտևի մինչև հոկտեմբերի 9-ը։
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Հոկտեմբեր 02, 2022 06:00 Asia/Tehran
  • Ծաղկաձորում մեկնարկեց «ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը

Ծաղկաձորում երեկ մեկնարկել է «ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը կտևի մինչև հոկտեմբերի 9-ը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը և բազմաթիվ պատվավոր հյուրեր:

Վերջիններս իրենց ողջույնի խոսքն են հղել մասնակիցներին՝ մաղթելով դիտարժան խաղ և ընգծելով նման դժվարին շրջանում իրականացվող մրցաշարի կարևորությունը: Նրանք փաստել են, որ նման միջոցառումները խթանում են շախմատի մասսայականացմանը և ապագա սերունդների բազմակողմանի զարգացմանը։

«ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը կանցկացվի Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։

Մրցաշարին մասնակցում են 11 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իրանի, Իրաքի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Ինդոնեզիայի շուրջ 180 շախմատիստներ, այդ թվում` 18 միջազգային գրոսմայստեր եւ 37 միջազգային եւ ՖԻԴԵ-ի վարպետներ:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 250 000 ՀՀ դրամ է: