Փաշինյան-Էրդողան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 6-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i183488-Փաշինյան_Էրդողան_հանդիպումը_կայանալու_է_հոկտեմբերի_6_ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, տեղեկացրել է Sabah թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2022 12:07 Asia/Tehran
  • Փաշինյան-Էրդողան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 6-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, տեղեկացրել է Sabah թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նշվել է, որ Էրդողանն ինքն է հայտարարել այս մասին հոկտեմբերի 1-ին խորհրդարանում։

Մինչ այդ ԶԼՄ-ները տեղեկացրել էին Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների նախատեսվող հանդիպման մասին Պրահայում, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակում։ Հայաստանի իշխանությունները նման հավանականությունը չեն հերքել։

Թերթը նշել է, որ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 6-ին։