Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություններ չկան․ Արարատ Միրզոյան
անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին՝ կապված նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի դիտարկումների հետ, թե Հայաստան- Ադրբեջան այլ պայմանավորվածություններ էլ կան՝ բացի նոյեմբերի իննի հայտարարությունը, Արարատ Միրզոյանն ասաց.
«Այդպիսի պայմանավորվածություններ չկան, ինչի մասին բազմիցս ասել ենք, այլ բան, քան գրված, ստորագրված պայմանավորվածությունները, չկան, Հայաստանը որևէ պայմանավորվածության մաս չի կազմել և չի էլ կազմելու»,– ասաց նա։
Արարատ Միրզոյանը նկատեց, որ բացի այդ, հարցը երկրորդ շերտ էլ ունի։ «Սա ամբողջությամբ ադրբեջանական նարատիվն է, որ Հայաստանը մի բան է պարտավորվել ու չի անում։ Ես գոնե խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին և այլոց, որ այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ հարցի այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնեն»,– ասաց նա։