Փաշինյանը հայտարարեց՝ կյանքի է կոչելու «խաղաղության օրակարգը», ակնկալում է ժողովրդի աջակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i183608-Փաշինյանը_հայտարարեց_կյանքի_է_կոչելու_խաղաղության_օրակարգը_ակնկալում_է_ժողովրդի_աջակցությունը
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ կյանքի է կոչելու իր ազդարարած «խաղաղության օրակարգն» ու ակնկալում է ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2022 14:06 Asia/Tehran
  • Փաշինյանը հայտարարեց՝ կյանքի է կոչելու «խաղաղության օրակարգը», ակնկալում է ժողովրդի աջակցությունը

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ կյանքի է կոչելու իր ազդարարած «խաղաղության օրակարգն» ու ակնկալում է ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը։

«Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ այն, ինչն ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու  պատասխանատվությունն եմ ստանձնում ես։ Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար։

Չգիտեմ՝ այսօր իմ այս հայտարարությունը ով ոնց կնենգափոխի, բայց ես ասում եմ, որ ես այդ պատասխանատվությունը ստանձնել եմ, ես գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով։

Բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում ես տեսնում եմ ճանապարհ՝ գնալու։ Սա է ամենակարևոր արձանագրումը։ Ես տեսնում եմ ճանապարհը՝ գնալու և ես պատրաստվում եմ այդ ճանապարհով գնալ։ Համոզված եմ՝ մենք ենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ։

Նկատի ունեմ ոչ միայն խորհրդարանական մեծամասնությանը, այլև ժողովրդին»,-հայտարարեց Փաշինյանը։

aysor.am