Միրզոյանը վերահաստատեց Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի մտադրությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i184938-Միրզոյանը_վերահաստատեց_Թավրիզում_գլխավոր_հյուպատոսություն_հիմնելու_Հայաստանի_մտադրությունը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց Իրանում Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու հայկական կողմի մտադրությունը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 21, 2022 14:02 Asia/Tehran
  • Միրզոյանը վերահաստատեց Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի մտադրությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց Իրանում Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու հայկական կողմի մտադրությունը:

Միրզոյանն այս մասին ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանն իր ելույթում:

Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր»,-նշեց ԱԳ նախարարը:

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը կայացավ հոկտեմբերի 21-ին, ներկա էին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները, որոնք էլ կտրեցին կարմիր ժապավենը: