Հայաստանը ցանկություն է հայտնել գլխավոր հյուպատոսություն բացել Թավրիզում
https://parstoday.ir/hy/news/armenia-i184954-Հայաստանը_ցանկություն_է_հայտնել_գլխավոր_հյուպատոսություն_բացել_Թավրիզում
Նշելով, որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու Երևանի ցանկության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2022 14:47 Asia/Tehran
  • Հայաստանը ցանկություն է հայտնել գլխավոր հյուպատոսություն բացել Թավրիզում

Նշելով, որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու Երևանի ցանկության մասին։

Ուրբաթ օրը, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ, որին ներկա է եղել նաև ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է:

 

Նա նշել է, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կդառնա երկկողմ համագործակցության խթանման հիմք և կնպաստի երկու երկրներիր հարաբերությունների զարգացմանը:

 

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների երեսնամյա պատմությանը, Միզրոյանն ասել է. «Վերջին 30 տարիների ընթացքում մեր անցած ուղին հիմնված է եղել եղբայրության և սերտ գործընկերության ոգու վրա հիմնված ռազմավարական հարաբերություններ զարգացնելու մեր անկեղծ ցանկության վրա: Վստահ եմ, որ այսուհետ անհրաժեշտ ջանքեր կգործադրվեն հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ»: