Իրանի արտաքին գործերի նախարարը Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ
Հոկտեմբեր 22, 2022 12:18 Asia/Tehran
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Իրանական գործակալությունը հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնում:
Նշվում է, որ մինչ այդ Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Իրանական գործակալությունը հիշեցրել է նաև, որ Աբդոլլահիանը հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև մասնակցել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը:
Պիտակ