Նախատեսվում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև. Նեդ Փրայս
https://parstoday.ir/hy/news/armenia-i188336-Նախատեսվում_է_հանդիպում_Հայաստանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարների_միջև._Նեդ_Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպարզույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հնչեցրած հարցերին նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է եղել Հայաստանին և Ադրբեջանին օգնելու՝ Հարավային Կովկասում խաղաղ ապագա ստեղծելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2022 15:39 Asia/Tehran
  • Նախատեսվում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև. Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպարզույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հնչեցրած հարցերին նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է եղել Հայաստանին և Ադրբեջանին օգնելու՝ Հարավային Կովկասում խաղաղ ապագա ստեղծելու հարցում:

« Մենք երկու եռակողմ հանդիպում ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետքարտուղար Բլինքենը նաև հեռախոսային կապի մեջ է կողմերի հետ։ Վերջին հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները՝ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպելու ևս մեկ հանդիպում։ Մենք, անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ մենք կշարունակենք աջակցել դիվանագիտությանը, որը տանում է դեպի կայուն խաղաղություն և երկու երկրների միջև խնդիրների լուծում»,- ասել է Փրայսը: 

araratnews.am