Ադրբեջանի ագրեսիաները մարտահրավեր են խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին. Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i188338-Ադրբեջանի_ագրեսիաները_մարտահրավեր_են_խաղաղության_հաստատմանն_ուղղված_միջազգային_ջանքերին._Միրզոյան
ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ 29-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2022 15:56 Asia/Tehran
  • Ադրբեջանի ագրեսիաները մարտահրավեր են խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին. Միրզոյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ 29-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, հաշվի առնելով Հյուսիսային Մակեդոնիայի գալիք նախագահությունը ԵԱՀԿ-ում՝ Արարատ Միրզոյանն ու Բույար Օսմանին մտքեր են փոխանակել կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների և մարտահրավերների, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածության շուրջ: Կարևորվել է նաև ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կատարած այցը Հայաստան: 

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված անվտանգության իրավիճակին՝ նախարար Միրզոյանն արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու շարունակական ագրեսիաները մարտահրավեր են նետում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ ավելացնելով նոր էսկալացիաների հավանականությունը: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները՝ առանձնահատուկ ընդգծելով հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը: