Սիսիանի բնակավայրերում գազիֆիկացման հարցը կարող է լուծվել սուբվենցիոն ծրագրով. Սանոսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i188686-Սիսիանի_բնակավայրերում_գազիֆիկացման_հարցը_կարող_է_լուծվել_սուբվենցիոն_ծրագրով._Սանոսյան
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում գազիֆիկացման հարցը կարող է լուծվել սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2022 16:45 Asia/Tehran
  • Սիսիանի բնակավայրերում գազիֆիկացման հարցը կարող է լուծվել սուբվենցիոն ծրագրով. Սանոսյան

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում գազիֆիկացման հարցը կարող է լուծվել սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նշենք, որ Սիսիանի Վաղատին, Որոտան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ և այլ բնակավայրերում գազամատակարարում չի իրականացվում, և դա այն դեպքում, երբ հենց այդ տարածքով է անցնում Իրան–Հայաստան գազատարը։

«ՀՀ–ում կան փոքր բնակավայրեր, որոնք ինչ–ինչ պատճառներով չեն գազիֆիկացվել,և ոլորտը սպասարկող ընկերությունը կարծում է, որ այդ հատվածները գազիֆիկացնելու ծախսերն արդարացված չեն։ Այդ հարցին լուծում տալու համար մենք և համայնքները համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի կառավարությունը կամ համայնքն այդ ցանցն անցկացնիև տա կառավարման։ Այդ հարցը կարող է լուծվել սուբվենցիոն ծրագրով, երբ կառավարություն–համայնք համագործակցությամբ համատեղ անցկացնենք այդ ցանցը։ Դրանից հետո «Գազպրոմ» ընկերությունը կսկսի սպասարկել այդ հատվածը»,– նշեց Սանոսյանը։

Նրա խոսքով` 2018 թվականից մինչ օրս մոտ 400 կմ այդպիսի ցանց է անցկացվել ՀՀ ողջ տարածքում։

Սանոսյանն ընդգծեց` Հայաստանն աշխարհի շատ երկրների ցանկում առաջատար դեր ունի գազիֆիկացման իր ցուցանիշներով` ՀՀ բնակավայրերի 96 տոկոսը գազիֆիկացված են։

armeniasputnik.am