Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները
https://parstoday.ir/hy/news/armenia-i188732-Մոսկվայում_հանդիպել_են_Ռուսաստանի_Հայաստանի_և_Ադրբեջանի_գլխավոր_դատախազները
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Մոսկվայում հանդիպում է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների` Աննա Վարդապետյանի և Քամրան Ալիևի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2022 13:41 Asia/Tehran
  • Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Մոսկվայում հանդիպում է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների` Աննա Վարդապետյանի և Քամրան Ալիևի հետ։

Հանդիպման ընթացքում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել է, որ իրադարձությունը տեղի է ունենում  Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերից սկսած համատեղ հայտարարությունների զարգացման նպատակով։

«Նման մոտեցումը համարում եմ միակ գործուն միջոցը սահմանային հակամարտության կարգավորման հարցում այդքան սպասված փոխըմբռնման հասնելու և մեր պետությունների դատախազությունների առջև ծառացած այլ խնդիրների լուծման համար», - ասել է Կրասնովը:

Նա նշել է, որ լոկալ հակամարտությունները և ճգնաժամերը ոչ միայն ապակառուցողական կերպով ազդում են աշխարհաքաղաքական իրադրության վրա, այլև պարարտ հող են հանցավորության տարածման, ահաբեկչության, ծայրահեղական գաղափարների տարածման, ատելության և թշնամանքի համար: