Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Գորիս ճանապարհը Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i189318-Արցախը_Հայաստանին_կապող_Ստեփանակերտ_Գորիս_ճանապարհը_Ադրբեջանի_կողմից_շարունակում_է_արգելափակված_մնալ
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Գորիս ճանապարհը ժամը 16։30-ի դրությամբ Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2022 12:37 Asia/Tehran
  • Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Գորիս ճանապարհը Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Գորիս ճանապարհը ժամը 16։30-ի դրությամբ Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

https://armenpress.am/arm/news/1099867.html