Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ. ԱԽ քարտուղար
https://parstoday.ir/hy/news/armenia-i189760-Հայաստանը_խաղաղության_պայմանագրի_տեքստում_Ադրբեջանին_առաջարկել_է_ստեղծել_երաշխավորների_ինստիտուտ._ԱԽ_քարտուղար
Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2022 13:54 Asia/Tehran
  • Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ. ԱԽ քարտուղար

Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այդ ինստիտուտը պետք է կարողանա ապահովել պայմանագրի իրականացումը, բացի դրանից՝ մենք նաև առաջարկել ենք, որ մեխանիզմ ստեղծվի հնարավոր միջազգային դատարան դիմելու, եթե առաջանում է ճգնաժամ ու հնարավոր չէ լուծել այդ ճգնաժամը», - նշեց նա։

Հարցին՝ արդյոք առաջարկում կա Լեռնային Ղարաբաղին առնչվող կետ, որով կարող է հանգուցալուծում լինել, ԱԽ քարտուղարը պատասխանեց, թե դա բանակցության հարց է. «Երբ բանակցությունները տեղի ունենան, հարցը վերջնական կհասկանանք», - ասաց նա։

Հիշեցնենք՝ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները։ «Պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի», - հավելել է վարչապետը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am